Բիզնես

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Sevan Startup Summit-ի շրջանակում մասնակցել է Campfire talk-ի

Հայաստանից և ավելի քան 30 երկրից ժամանած ստարտափերներ ու ներդրողներ Գեղարքունիքի մարզում են: Երկարատև ընդմիջումից հետո Sevan Startup Summit-ը կրկին Սևանի ափին է կենտրոնացրել ստարտափ էկոհամակարգի ներուժն ու վստահությունն ապագայի հանդեպ, որ մի օր անհնար թվացող գաղափարը աշխարհը նվաճող բիզնես է դառնալու:

Խրախուսելով նորարարական գաղափարները՝ Team Telecom Armenia-ն չէր կարող անմասն մնալ այսքան սպասված իրադարձությունից: Team-ը Sevan Startup Summit-ի տեխնոլոգիական գործընկերն է:

Դասախոսություններ, մենթորինգի սեսիաներ, պանելային քննարկումներ, միկրոաքսելերացիաներ, վորքշոփեր և Campfire talk-եր: Հենց այս վերջին ձևաչափի շրջանակում էլ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը երիտասարդների հետ զրուցեց տեխնոլոգիաների զարգացման գործում տելեկոմ ոլորտի կարևորության մասին:

«Տեխնոլոգիաները աշխատում են բիզնեսի, ֆիզիկական անձանց համար: Բայց հաճախ մոռանում ենք, որ եթե չլինի հեռահաղորդակցությունը, լավագույն տեխնոլոգիական լուծումն անգամ իր գրասենյակից այն կողմ չի անցնի: Դա մի խաչմերուկ է, որում երթևեկության կարգավորումը տելեկոմինն է: Մենք այստեղ ենք բոլոր ստարտափներին ներկայացնելու՝ մեր ոլորտն ինչ ուղղությամբ է զարգանում, որպեսզի իրենք էլ իրենց առջև դրված խնդիրները ճիշտ ձևակերպեն և ավելի շատ հնարավորություններ ունենան»:

Հայկ Եսայանը նաև նկատեց, որ տեղական ու միջազգային շուկաներում հաջողած բազմաթիվ ստարտափներ իրենց զարգացման նախնական փուլերն անցել են այսպիսի միջոցառումներում: Նա հույս հայտնեց, որ -ի մասնակիցները կկարողանան այս օրերիցն առավելագույնը քաղել թե կրթվելու ու զարգանալու, թե ճիշտ նեթվորքինգի առումով:

Share