Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԽԱՂԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ – ԻՏԱԼԻԱ ԽԱՂԻ 4 ՏՈՄՍ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Հայկական ֆուտբոլի վառ ակնթարթներ» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսեր: Մրցույթն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության և «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման հետ համագործակցության շրջանակում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարահանել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպմանը կամ պարզապես Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և մինչև հունիսի 8-ը ժամը 17:00-ն ներառյալ ուղարկել նկարը pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հունիսի 11-ին մինչև ժամը 15:00-ն կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում: 

Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը, որը  կազմված է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման,  «ԱրմենՏել» ընկերության, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր հաղթող մասնակից կստանա Հայաստան-Իտալիա խաղի երկու տոմս: Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած ևս երկու մասնակիցներ կստանան խրախուսական մրցանակներ:

«Շուտով Հայաստանի հավաքականը կսկսի ելույթները Աշխարհի Առաջնության ընտրական փուլում, և շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները զգան երկրպագուների աջակցությունը ոչ միայն մարզադաշտում: Հայտարարելով մրցույթը` մենք առաջարկում ենք երկրպագուներին կիսել հավաքականի խաղից ստացած վառ տպավորությունները և արտահայտել իրենց աջակցությունը: Իսկ մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան սատարելու մեր ֆուտբոլիստներին նաև մարզադաշտում, իբրև մրցանակ ստանալով սեփական հարկի տակ Իտալիայի ընտրանու հետ կայանալիք Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական հանդիպման տոմսերը», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրցույթն ավարտվում է հունիսի 18-ին. հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում՝ http://www.facebook.com/beeline.am հասցեում:

Մրցույթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք, որ 2012 թվականի մայիսի 30-ին «ԱրմենՏել»  ընկերությունը հայտարարեց «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման հետ համագործակցության մասին, որի շրջանակում ընկերությունը կաջակցի FAF կողմից իրականցվող միջոցառումներին:

Share