Բաժին. Բիզնես

BEELINE. ԲՈՆՈՒՍՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈՒՏՔԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻՑ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը գործում է մինչև 2012թ.-ի  հունիսի 30-ը և հասանելի է կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ինչպես տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝  այս նոր ծառայությունն ակտիվացնելու դեպքում յուրաքանչյուր մեկ  րոպե լրիվ միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին կգումարվի 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է ծախսել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների: 

««ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ուրախացնել բաժանորդներին իր նոր ակցիաներով և ծառայություններով: Մեր նոր առաջարկը հնարավորություն կտա ստանալ կապի ծառայությունների լրացուցիչ բոնուսներ և տնօրինել դրանք ըստ հայեցողության, ինչը շփումը կդարձնի ավելի հաճելի և երկարատև», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հարցում *333#, իսկ անջատել հետևյալ հրահանգով` *330#: Նշենք, որ Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշռը USSD հարցման օգնությամբ` *103#: Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Share