Բաժին. Բիզնես

iPhone 15-ը կարող է վաճառքի դուրս գալ հոկտեմբերին՝ սեպտեմբերի փոխարեն

iPhone 15-ի վաճառքը կարող է սկսվել այս հոկտեմբերին, ասել է Bank of America-ի վերլուծաբան Վամսի Մոհանը:

Նրա խոսքով՝ Apple-ը սմարթֆոն կներկայացնի սեպտեմբերին, սակայն վաճառքը կարող է հետաձգվել մի քանի շաբաթով։ Թե ինչով է պայմանավորված նման ձգձգումը, վերլուծաբանը չհստակեցրեց։

Անցյալ տարի Apple-ը ներկայացրեց iPhone 14-ը սեպտեմբերի սկզբին։ iPhone 14, 14 Pro և 14 Pro Max-ը վաճառքի են հանվել սեպտեմբերի 16-ին, իսկ 14 Plus-ը՝ հոկտեմբերի 7-ին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share