Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍԿՍԵԼ Է ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՐԱՐԱՏՈՒՄ ԵՎ ԱՐԹԻԿՈՒՄ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Արարատ և Արթիկ քաղաքներում, ինչպես նաև Արթիկի շրջանի Հառիճ, Անուշավան, Գետափ, Սարալանջ և Նահապետավան գյուղերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Արարատ քաղաքի թվայնացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, իսկ Արթիկ քաղաքի և մոտակա գյուղերինը` օգոստոսի սկզբին, ինչը թույլ կտա վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներին ապահովել թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

««ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աշխատել ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման ուղղությամբ: Լարային ցանցում կատարվող ներդրումները թույլ կտան ընկերությանը պահպանել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի առաջատարի դիրքը և մատուցել ձայնային կապի և գերարագ ինտերնետ հասանելիության բարձրորակ ծառայություններ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2012 թվականի մայիս ամսվա դրությամբ  թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770 կմ:

Share