Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՈՒՀԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ բուհերին տեղեկատվական ենթակառուցվածքներով ապահովելու ծրագիրը շարունակվում է: Այս անգամ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին ապահովել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող`3G երթուղիչով, Wi-Fi անկյունով, ինտերնետ հասանելիությամբ ապահովված` 7 համակարգչով լսարանով, փոխանջատիչով և լազերային տպիչով:

Տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան և ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետ հասանելի կլինեն նաև Հայաստանի հյուսիս-արևելյան տարածաշրջանում գործող այս բուհում:

Նոր տեխնոլոգիաները ենթադրում են ժամանակի տնտեսում, տեղեկացվածության բարձր մակարդակ և արագ որոշումներ կայացնելու հմտություն: Պայմաններ, որոնց առկայությամբ երաշխավորվում է հաջողելու հավանականությունը: Մասնագիտացման ճանապարհին ուսանողներին ճիշտ ուղղորդելու առաջին քայլը, թերևս, եղած տեղեկատվությունից առավելագույնս ճիշտ և արդյունավետ օգտվելու հմտության ուսուցանումն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատացած է, որ տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար:

Share