Բիզնես

Apple-ը և HP-ն խնդրել են Հնդկաստանի իշխանություններին հետաձգել համակարգիչների ներմուծման սահմանափակումները

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները՝ Apple-ը, HP-ն, Acer-ը և Dell-ը Հնդկաստանի իշխանություններին խնդրել են 9-12 ամսով հետաձգել համակարգչային սարքավորումների ներմուծման սահմանափակումների կիրառումը։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը։

Օգոստոսի 3-ին Հնդկաստանի կառավարությունը հայտարարեց, որ նոութբուքերի, պլանշետների, անհատական ​​համակարգիչների, ցանցային սերվերների ներմուծումը երկիր հնարավոր է միայն հատուկ լիցենզիայի դեպքում։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն անմիջապես, սակայն հաջորդ օրը, ոլորտի ներկայացուցիչների կոչերի ֆոնին, հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։

Ըստ The Economic Times-ի՝ այժմ համակարգչային համաշխարհային արդյունաբերության առաջնորդները ձգտում են ավելի մեծ հետաձգման՝ 9-12 ամսով: Այս ընթացքում ակնկալում են արտադրություն հիմնել երկրի ներսում՝ ներմուծման նոր ռեժիմով աշխատանքը շարունակելու համար»,–գրում է թերթը։

Հնդկաստանի կառավարությունը փոխել է համակարգչային սարքավորումների ներմուծման ռեժիմը՝ երկրում դրա արտադրությունը խթանելու համար: Երկրի իշխանությունները վերջին տարիներին հասել են սմարթֆոնների արտադրության աճի՝ ներգրավելով առաջատար խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Samsung-ը և Apple-ը:

Share