Բիզնես

Apple-ը մտադիր է զանգի ավարտի կոճակը տեղափոխել iOS 17

Apple-ը մտադիր է iPhone-ի ծրագրաշարի նոր տարբերակում էկրանի ներքևի երրորդ մասի կենտրոնից տեղափոխել զանգի ավարտի կոճակը դեպի ներքևի աջ անկյուն: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Էկրանի ներքևի մասում այժմ կլինի FaceTime տեսազանգին անցնելու և զանգելու կոճակները: Կորպորացիան կարծում է, որ հսկիչների նման դասավորությունը ավելի էրգոնոմիկ կլինի։

Կոճակների նոր դասավորությունը կհայտնվի iOS 17 օպերացիոն համակարգում, որը կթողարկվի սեպտեմբերին iPhone-ի նոր մոդելների շնորհանդեսից հետո։ Այժմ օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը փորձարկվում է թեստային ռեժիմում։ Apple-ը դեռ կարող է հրաժարվել դիզայնի փոփոխություններից, եթե բախվի թեստին մասնակցող օգտատերերի բացասական արձագանքներին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share