Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԲՈՒՀԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ բուհերի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի փոխգործակցության հերթական փուլի` տեխնիկական զինման ծրագրի շրջանակներում «Եվրասիա» միջազգային համալսարանը (ԵՄՀ) և Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը համալրվել են ժամանակակից տեխնիկայով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Եվրասիա» միջազգային համալսարանում բացվել է 6 համակարգչով լսարան: Կրթության որակի զարգացմանն ուղղված մեթոդական յուրահատուկ միջոց են ինտերակտիվ գրատախտակներն` իրենց լուսարձակներով: Տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս զգալիորեն կրճատել ժամանակի կորուստը, դասախոսի մոտ գտնվող անհրաժեշտ ինֆորմացիան ցուցադրել ուսանողներին և տիրապետել դասապրոցեսի հետագա կառավարմանը: Համալսարանի տեխնիկան համալրվել է նաև լազերային տպիչներով:

Գիտակրթական ծրագրերի իրականացման հարցում նոր ձեռքբերումներ են ակնկալվում նաև Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղում: Այս ինստիտուտում բացված ՏՏ լսարանն ապահովվել է ինտերնետ հասանելիությամբ 6 համակարգչով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով և փոխանջատիչներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող` բուհերի տեխնիկական վերազինման ծրագիրը կարևոր քայլ է երկրի ապագայում երկարաժամկետ ներդրումներ կատարելու առումով:

«Մենք պատրաստ ենք խրախուսել հետազոտող ուսանողի կրթական պահանջները: Զարգացած երկիր ունենալու մեր ցանկությունը պարտավորեցնում է լուրջ ներդրում կատարել կրթության ոլորտում: Վստահ ենք, որ բուհերի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու ամբողջ երկրի համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համալսարանների ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումները կնպաստեն ապագա մասնագետների ներուժի բացահայտմանն ու կատարելագործմանը:

Share