Բաժին. Բիզնես

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ 35%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ SAMSUNG-ԻՆ

2011 թվականին բջջային հեռախոսների և սմարթֆոնների հայաստանյան շուկայում Samsung ընկերությունը վաճառել է շուրջ 250 հազար հեռախոս և սմարթֆոն` երկրորդ տարին անընդմեջ ճանաչվելով շուկայի առաջատարը: Այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Samsung ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ներկայումս Samsung-ի քանակական մասնաբաժինը բջջային հեռախոսների և սմարթֆոնների հայաստանյան շուկայում կազմում է 35-37%: Միևնույն ժամանակ, գումարային առումով Samsung-ի մասնաբաժինը գերազանցում է 50%-ը: Ընկերության ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ սա պայմանավորված է նրանով, որ Samsung ընկերության արտադրության հեռախոսների միջին շուկայական գինը համեմատաբար բարձր է:

Share