Բաժին. Բիզնես

Apple-ը մինչև 500 մլն դոլար կվճարի iPhone-ի որոշ մոդելների արդյունավետությունը միտումնավոր իջեցնելու

2023թ. օգոստոսին դատարանը վերջնականապես հաստատեց Apple-ի դեմ կոլեկտիվ հայցով iPhone-ի սեփականատերերի կողմից հաշտության պայմանագրի պայմանները: Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։

Գործը վարույթում է գտնվում 2017թ.-ից։ Օգտատերերը մեղադրել են ընկերությանը նոր սերնդի մարտկոցներով հեռախոսների թողարկումից հետո iPhone-ի որոշ մոդելների արդյունավետությունը միտումնավոր իջեցնելու մեջ: Ընկերությունը համաձայնել է հետ վերադարձնել 2020թ., սակայն այդ ժամանակվանից փոխհատուցման չափի վերաբերյալ բողոքարկումներ են եղել։

Վճարը կտրամադրվի iPhone 6-ի, iPhone 6 Plus-ի, iPhone 6s-ի, iPhone 6s Plus-ի, iPhone 7-ի, iPhone 7 Plus-ի կամ iPhone SE-ի սեփականատերերին, ովքեր միացել են հայցին մինչև 2020թ. հոկտեմբերի 6-ը։ Ընդհանուր առմամբ ընկերությունը կվճարի 310 մլն-ից մինչև 500 մլն դոլար՝ ներառյալ փաստաբանների վարձատրությունը։ Հայցադիմումում նշվում է, որ 1 անձի համար վճարումը կկազմի 25-500 դոլար՝ կախված հայցվորների թվից:

2022թ. հուլիսին Apple-ը հաշտության համաձայնագիր կնքեց կոլեկտիվ հայցի մասնակիցների հետ՝ կապված MacBooks թիթեռ ստեղնաշարի խնդիրների հետ: Համաձայն դրա պայմանների՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից կստանա 50-395 դոլար՝ կախված ստեղնաշարի փոխարինման քանակից։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share