Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆՏԵԼ. ԿԱՊՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանում: «ԱրմենՏել» ՓԲԸ մասնագետներն աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ: Ներկայում կապն աստիճանաբար վերականգնվում է:

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար: 

«Մենք անում ենք ամեն հնարավորը` կարճ ժամկետում խափանումը վերացնելու համար և հուսով ենք, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Share