Բաժին. Բիզնես

RIM-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ

Բջջային սարքավորումների և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում առաջատար կանադական Research in Motion (RIM) ընկերությունն ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակն ամփոփել է վնասով: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2012-2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հունիս ամսվա սկզբին, ընկերության համախառն հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 43%-ով և կազմել 2,8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ եռամսյակային զուտ վնասը կազմել է 518 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 695 մլն ԱՄՆ դոլար:

RIM ընկերության մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում ներկայումս կազմում է 6.7%: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 2 անգամ:

Share