Բիզնես

Apple-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին

Apple-ի ամենամյա աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում են ընկերությունից: Reuters-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ միջոցառմանը կցուցադրեն iPhone-ների նոր շարքը և խելացի ժամացույցների նոր մոդելները:

Օգոստոսի 16-ին Bloomberg-ը հայտնել է, որ Apple-ն արդեն սկսել է iPhone 15-ի հավաքումը թայվանական Foxconn գործարաններում՝ Հնդկաստանի Թամիլնադ նահանգում։

Նոր մոդելի տարբերակիչ առանձնահատկությունները կլինեն նոր S9 պրոցեսորը, էկրանի մեծացված մակերեսը, Pro մոդելների համար նախատեսված տիտանե պատյանը և Lightning-ի փոխարեն USB-C միակցիչը: Forbes-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում նոր սարքի գները սկսվում են 799 դոլարից։

Share