Բիզնես

«Կարաս»-ը դադարեցնում է սննդի գովազդն՝ ի աջակցություն հումանիտար ճգնաժամում հայտնված Արցախի

Կարաս Ազգային Սննդի Ցանցը դադարեցնում է սննդի գովազդըր բոլոր հարթակներում:

«Հաշվի առնելով ներկայիս բարդ իրավիճակը, մեր հայրենակիցների ծանր կացությունը՝ Կարաս Ազգային Սննդի Ցանցը դադարեցնում է սննդի գովազդը բոլոր հարթակներում: Մենք այս մասին մեր հաճախորդներին ծանուցել էինք գրառմամբ, բայց ադրբեջանցի օգտատերերի բողոքների պատճառով սոցցանցերն արգելափակեցին այն», – հայտնում է ընկերության համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:

Հիշեցնենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում էլ Կարաս Գրուպն իրականացնում էր #KarasSupport ծրագիրը, որով մեծաքանակ սնունդ էր հյուրասիրում Արցախից տարհանված մեր հայրենակիցներին:

Share