Բիզնես

Դուբայում մեկնարկում է աշնանային սեզոնը

Դուբայում աշնանային սեզոնի մեկնարկին միշտ անհամբերությամբ են սպասում։ Ամառային արձակուրդներից հետո կրկին իրենց դռներն են բացում սիրված տեսարժան վայրերը, զբոսայգիները և դիտահարթակները, որոնք փակ են լինում ամռան ամիսներին:  Քաղաքը սպասում է նոր բացահայտումների, փառատոների և ցուցահանդեսների:

Դուբայն այս աշնանը ճանապարհորդներին կառաջարկի ավելի շատ հնարավորություններ հետաքրքիր ժամանցի համար՝ անապատի տպավորիչ արկածներից և skydiving-ից մինչև գաստրոնոմիական փորձառություններ և համաշխարհային բրենդների նորաձևության ցուցադրություններ: Դուբայը խոստանում է յուրաքանչյուրին հանգստի անմոռանալի պահեր։

Սեպտեմբերի 15-ին կվերաբացվի Dubai Miracle Garden-ը՝ աշխարհի ամենամեծ ծաղիկների այգին,  որի հիմնական գրավչությունը հայտնի շենքերի և ճարտարապետական կառույցների ճշգրիտ կրկնօրինակներն են՝ պատրաստված 50 միլիոն տնկված ծաղիկներից, ինչպես նաև Սիրո ծառուղու սրտաձև կամարները, որոնք սիրելի են հատկապես այգում զբոսնող սիրահար զույգերի համար:

Սեպտեմբերի 16-ին իր աշխատանքը կվերսկսի շատերի կողմից սիրված Hot Air Balloon-ը՝ օդապարիկով թռիչքներ Արաբական անծայրածիր անապատի վրայով: 1200 մետր բարձրության վրա ճանապարհորդները կտեսնեն անծայրածիր ավազաբլուրներ, արածող վիթեր և գեղատեսիլ Հաջարի լեռները:

Կվերսկսեն երկար սպասված էքսկուրսիոն ծրագրերը դեպի Հաթայ, որը հայտնի է իր հիասքանչ լեռնային լանդշաֆտներով: Հին ժամանակներում այս փոքրիկ քաղաքը հայտնի էր իր ռազմական ամրոցով և փոքր ֆերմերային տնտեսություններով, իսկ այսօր այն դարձել է գրավիչ վայր ակտիվ հանգստի և գեղեցիկ բնության սիրահարների համար։ Զբոսաշրջիկների շրջանում հատկապես տարածված են տարբեր բարդության երթուղիներով հեծանվային տուրերը, Hatta Dam լճի վրա կայակինգը և ձիավարությունը լեռնային հիասքանչ տեսարանների ֆոնին:

Աշնանային սեզոնը խոստանում է հագեցած լինել հետաքրքիր փառատոններով ու ցուցահանդեսներով։ Հոկտեմբերի 10-ից 15-ը Դուբայում կանցկացվի Արաբական Dubai Fashion Week (DFW) նորաձեւության շաբաթը, որը Նյու Յորքի, Լոնդոնի, Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթների հետ միասին ճանաչված է որպես 5 կարևորագույն միջազգային նորաձևության շաբաթներից մեկը: Dubai Fashion Week-ի մասնակիցներն են լինելու տաղանդավոր դիզայներներ ԱՄԷ-ից, Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Ասիայից և Ամերիկայից: Միջոցառումը մարդկանց ուշադրությունը կհրավիրի ստեղծագործական և նորաձեւության ոլորտներում քաղաքի ակնառու նվաճումների վրա:

Նոյեմբերի 16-ից 19-ը Դուբայում սպասվում է Dubai Desert Classic & DP World Tour առաջնության գոլֆի մրցաշարը, որին կմասնակցեն միջազգային լավագույն գոլֆիստները: Այս մարզաձևի սիրահարները կկարողանան ինչպես հետևել մրցաշարերին, այնպես էլ խաղալ Emirates Golf Club-ի, Dubai Creek Golf & Yacht Club-ի և Jumeirah Golf Estates-ի հիանալի գոլֆի դաշտերում:

Գոլֆի մրցաշարին զուգահեռ՝ նոյեմբերի 16-ից 20-ը, քաղաքում կանցկացվի Dubai Watch Week ցուցահանդեսը։ Այս ընթացքում ոլորտի փորձագետներն ու մասնակիցները կկարողանան կիսվել գիտելիքներով, հաստատել նոր բիզնես կապեր և ձեռք բերել գործընկերներ։ Ակնկալվող մասնակիցների թվում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Akrivia, Audemars Piguet, Bvlgari, MB&F, TAG Heuer, Breitling, Greubel Forsey, Ulysse Nardin, Montblanc և այլն։

Էքստրիմի իսկական սիրահարների համար Դուբայն առաջարկում է անմոռանալի «թռիչքի» փորձառություն  Skydive Dubai էքստրեմալ սպորտի կենտրոնում։ Այստեղ դուք պարաշյուտով տպավորիչ թռիչք կունենաք լեգենդար Palm Jumeirah կղզու կամ Արաբական անապատի վրայով: Նրանք, ովքեր արդեն նմանատիպ փորձ ունեն, կարող են փորձել սոլո կամ համատեղ թռիչքներ։ Սկսնակները չպետք է անհանգստանան՝ իրենց մանրակրկիտ կպատրաստեն հրահանգիչները թռիչքից առաջ:

Աշխարհի ամենաերկար քաղաքային զիփլայնը՝ Xline Dubai-ը, հասանելի կլինի Dubai Marina-ում, որը նաև հայտնի է իր մեծ արագությամբ։ Քաղաքային երկնաքերերով և Marina-ում  խարսխված սուպերզբոսանավերով շրջապատված մեկ կիլոմետր երկարությամբ թռիչքուղու վրա դուք կարող եք զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն։

Ամենախիզախները կարող են փորձել իրենց և քայլել երկնաքերի եզրով հայտնի Edge Walk -ի բաց տարածքում: Այս տպավորիչ ատրակցիոնը գտնվում է Address Sky View հյուրանոցի տանիքում՝ Դուբայի սրտում՝ 219 մետր բարձրության վրա:  Այնուհետև կարող եք ուսումնասիրել երկհարկանի Sky Observatory դիտահրապարակը, քայլել հյուրանոցի երկու աշտարակները միացնող ապակե 46 մետրանոց կամուրջի վրայով և Դուբայի գլխավոր տեսարժան վայրերի ֆոնին սահել Sky Glass Slide-ով՝ 53-րդ հարկից մինչև ներքև։

Աշունը իդեալական ժամանակ է էմիրությունը բացահայտելու համար: Անկախ ճանապարհորդության նպատակից՝ լինի դա արկածային արձակուրդ, կարճատև ճանապարհորդություն, թե հանգստի նպատակով արձակուրդ: Դուբայն իր զբոսաշրջիկներին խոստանում է բազմաբնույթ և հիշարժան հանգիստ:

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ: DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

Share