Բաժին. Բիզնես

Մեկնարկել է TOON EXPO 2023 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային մասշտաբային ցուցահանդեսը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը։ TOON EXPO-ն 2-րդ տարին անընդմեջ, ընդ որում՝ ընթացիկ տարում արդեն 2-րդ անգամ մեկ հարկի տակ է հավաքել փորձառու և հուսալի տեղական ու արտասահմանյան ընկերությունների, որոնք կօգնեն ձեզ գտնել, գնել ու կահավորել ձեր երազանքների տունը և ոչ միայն։ TOON EXPO 2023. VOL. 2-ը կազմակերպել է Big Projects-ը գլխավոր հովանավորը Defanse Housing-ն է, հիմնական գործընկերը՝ RED Invest Group-ը։

TOON EXPO 2023. VOL. 2-ին գործում է անշարժ գույքի, կառուցապատման և հարակից ոլորտները ներկայացնող շուրջ 100 տաղավար։ Յուրաքանչյուրում այցելուին սպասվում են աննախադեպ առաջարկներ ու զեղչեր, որոնք կգործեն էքսպոյի շրջանակում, այսինքն, մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ։

Էքսպոյի շրջանակում կազմակերպվված են թեմատիկ հանդիպումներ, խաղեր, խաղարկություններ: Տարածքում հասանելի են մանկական խաղահրապարակ, առանձին մանկական անկյուններ, կրծքով կերակրման սենյակ, սննդի կետ: Այնպես որ TOON EXPO-ն արդյունավետ է, շահավետ և հարմար՝ բոլոր առումներում։ Ի դեպ, էքսպոյին մասնակցել ցանկացող ընկերությունների թվի ավելացմամբ ու բազմապրոֆիլությամբ պայմանավորված՝ մարտի 22-24-ն էլ առաջին անգամ կանցկացվի շինարարության, վերանորոգման և դիզայնի Homing EXPO-ն։

Share