Բաժին. Բիզնես

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՆՏԵՐՆԵՏ+ՀԱՄԱԿԱՐԳԻՉ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, «PC էլեկտրոնիքս»-ի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Հայաստանում Մայքրոսոֆթ կորպորացիայի ներկայացուցչության հետ համագործակցությամբ, հայտարարում է նոր` «Ինտերնետ+համակարգիչ» լայնածավալ նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է Հայաստանի մարզերին տրամադրել մատչելի ինտերնետ կապ և դրանից օգտվելու համար` սարքերի լայն ընտրանի:

«Ինտերնետ+համակարգիչ» ծրագիրը մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում` Այգեձորում: Ծրագիրը կարևոր է ոչ միայն կոմերցիոն առումով, այլ նաև ռազմավարական, կրթական և սոցիալական տեսանկյունից, քանի որ հատկապես սահմանամերձ գյուղերում չի կարելի գերագնահատել հուսալի ինտերնետային կապի առկայության կարևորությունը:

Շնորհիվ «ինտերնետ+համակարգիչ» ծրագրի գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կունենան ապառիկ ձեռք բերելու նոութբուք, համակարգիչ կամ նեթբուք, եթե բաժանորդագրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններից որևէ մեկին:

Բոլոր սարքերում Մայքրոսոֆթն անվճար տեղադրում է լիցենզավորված ծրագրային փաթեթ:

Բաժանորդները հնարավորություն կունենան ստանալ ստորև նշված սարքերը` առաջին 2 ամիսների ընթացքում ազատվելով վճարելու անհրաժեշտությունից: Վարկի ժամկետը 24 ամիս է և ենթադրում է 22 մարում, իսկ պայմանագրի առաջին 60 օրվա ընթացքում ինտերնետ կապը կտրամադրվի անվճար:

Ստորև նշված աղյուսակը ներկայացնում է հաճախորդի համընդհանուր ամսական վճարը` ներառյալ ապառիկ գնման պայմանները և ինտերնետային սակագնային պլանի ամսական վճարը:

Share