Բիզնես

Լրատվամիջոցներ. Իլոն Մասկը կարող է դիտարկել Թուրքիան՝ Tesla-ի նոր գործարանի կառուցման համար

SpaceX-ի և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ եթե Tesla-ի նոր գործարան կառուցվի, նա նախ կքննարկի այն տեղակայել Թուրքիայում:

Ի դեպ, ըստ լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահն է գործարարին առաջարկել Tesla-ի յոթերորդ գործարանն այնտեղ բացել: Մասկն էլ նշել է, որ իր էլեկտրական մեքենաների համար շատ բաղադրիչներ արտադրվում են Թուրքիայում, և ընկերությունը «գոհ է այդ աշխատանքից»:

Հիշեցնենք՝ Tesla-ն առայժմ ունի վեց գործարան: Արտադրական օբյեկտները գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում և Չինաստանում։ Մասկը ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերությունը նոր գործարաններ կառուցելու ծրագրեր ունի։

Ի դեպ, Թուրքիայի նախագահը Մասկին հրավիրել է 2024-ին Իզմիրում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսին: Գործարարը խոստացել է նկատի ունենալ հրավերը:

Share