Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «STREAM» ՓԱԹԵԹ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 10 Մբ/վ թողունակությամբ Hi-Line ծառայության նոր անսահմանափակ «Stream» սակագնային փաթեթի գործարկման մասին: Մեկ տարի չխզելու պայմանով պայմանագիր կնքելու դեպքում «Stream» ՍՓ ամսեկան բաժանորդավճարը կկազմի 10 000 դրամ:

«Կարևորելով Հայաստանում ինտերնետի զարգացման դերը՝ «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է լարային գերարագ ինտերնետ-ծառայության որակապես նոր սակագին: Մենք հավատացած ենք, որ մեր առաջարկը ոչ միայն կվայելի երիտասարդների համակրանքը, այլև, հաշվի առնելով այս ծառայության ընտանեկան բնույթը՝ թույլ կտա ընտանիքի բոլոր անդամներին օգտվել ինտերնետ-հասանելիության շատ ավելի բարձր արագություններից», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Սկզբնական փուլում «Stream» սակագնային փաթեթին հնարավոր է միանալ Երևանի որոշ շրջաններում: Հասցեների ցանկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում կամ «100» հեռախոսահամարով:

«Stream» սակագնային փաթեթին կարող են միանալ Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներ: Միացման վճարը 0 դրամ է: Նոր բաժանորդներին առաջին ամսվա ընթացքում ծառայությունը տրամադրվում է անվճար, իսկ TP-Link TD-8817 ADSL-մոդեմը հասանելի է 100 դրամ հատուկ գնով (ներառյալ ԱԱՀ):

«Stream» սակագնային փաթեթին միանալ ցանկացող բաժանորդները կարող են ձևակերպել համապատասխան հայտ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: Ծառայությունը կտրամադրվի հայտարարված արագության ապահովման տեխնիկական հնարավորությունը հաստատելուց հետո:

«Stream» սակագնային փաթեթի վերաբերյալ մանրամասն տեղելություններ կարելի է ստանալ www.beeline.am, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, ինչպես նաև «100» հեռախոսահամարով:

Share