Բաժին. Բիզնես

2 ԱՄՍՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 10 ՄԼՆ SAMSUNG GALAXY S III ՍՄԱՐԹՖՈՆ

Samsung ընկերությունը համաշխարհային շուկայում արդեն վաճառել է 10 մլն Samsung Galaxy S III սմարթֆոն: Հատկանշական է, որ 10 մլն-ի սահմանագիծը Samsung Galaxy S III-ը հատել է վաճառքի մեկնարկից մոտ 2 ամիս անց:

Նշենք, որ Galaxy S III-ը պաշտոնապես ներկայացվել էր 2012 թվականի մայիսի 3-ին:

IDC-ի ուսումնասիրությունների համաձայն՝ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Samsung ընկերությունը դարձել է սմարթֆոնների և բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողն՝ առաջ անցնելով ամերիկյան Apple և ֆիննական Nokia ընկերություններից:

Share