Բիզնես

«Կարաս»-ն օրական 1000 բռնի տեղահանված արցախցու կտրամադրի անվճար սնունդ

Կարաս Ազգային Սննդի Ցանցը օրական 1000 անձի կտրամադրի անվճար սնունդ: Ընկերությունում գործում է թեժ գիծ՝ 098909233 հեռախոսահամարով:

«Կարաս»-ի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանի փոխանցմամբ՝ նախաձեռնություն ունեն ոչ միայն բռնի տեղահանված արցախցիների համար, այլ նաև այն կազմակերպություններին, որոնք այս օրհասական իրավիճակում զբաղվում են արցախցիների խնդիրներն ու կարիքները հոգալով: Այդ խմբերի համար Կարաս Ազգային Սննդի Ցանցն իր ճաշացանկն առաջարկում է ինքնարժեքով:

«Կարաս»-ից առաջարկում են գործընկեր կազմակերպություններին միանալ սոցիալական նախաձեռնությանը, որպեսզի մեր բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված օգնության քանակն ավելի մեծ լինի:

Share