Բիզնես

Bloomberg. ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից աճել է 21.13 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից աճել է 21.13 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է Bloomberg-ի կողմից հրապարակված Bloomberg Billionaires Index-ում, որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա։

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Lukoil-ի հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է 6.4 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 21.8 միլիարդ դոլարի, իսկ NLMK-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի կարողությունն ավելացել է 3.42 դոլարով՝ հասնելով 23.3 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ, Eurochem-ի և SUEK-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 3.04 միլիարդ դոլար, որից հետո նրա կարողությունը կազմում է 16.2 միլիարդ դոլար։

Ամենամեծ վնասը կրել է գործարար Սուլեյման Քերիմովը, նրա կարողությունը նվազել է 1.48 միլիարդ դոլարով և կազմել 7.52 միլիարդ դոլար:

Հիշեցնենք՝ 2012-ի մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։

Share