Բաժին. Բիզնես

Airbnb-ն և Booking.com-ը ճանապարհորդական հավելվածների վարկանշային առաջատարն են

Քանի որ ճամփորդական արդյունաբերությունը շարունակում է զարգանալ, PYMNTS-ը ճամփորդական հավելվածների համար ներկայացնում է լավագույն վարկանշային ցանկը։

Ձեզ ենք ներկայացնում ճանապարհորդական հավելվածների թոփ 10-յակն՝ ըստ PYMNTS-ի․

Airbnb-ն և Booking.com-ն առաջատար դիրքում են՝ 98 միավորով ոչ-ոքի արդյունքով՝ ետ մղելով Expedia-ին:

2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Expedia-ն՝ վաստակելով 93 միավոր:

3-րդ տեղը բաժին է ընկնում Hopper-ին՝ 88 միավորով:

4-րդ տեղում 83 միավորով շարունակում է մնալ Vrbo-ն՝ նախորդ ամսվա համեմատ 5 միավորով պակաս:

5-րդ տեղում Skyscanner-ն է, որը 82 միավորով նահանջում է 2 հորիզոնականով:

6-րդ հորիզոնական 68 միավորով նահանջել է Hotels.com-ը:

7-րդ տեղում 67 միավոր է վաստակել AllTrails-ը:

8-րդ տեղը 59-ական միավորով կիսում են Kiwi.com-ը և Priceline-ը։

KAYAK-ը 48 միավորով շարունակում է մնալ 9-րդ հորիզոնականում։

10-րդ տեղում այս թոփ 10-յակն ամփոփում է Viator Tours & Activities-ը՝ 47 միավորով:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share