Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ. Արցախի մեր հայրենակիցները կարող են դիմել ընկերությունում առկա թափուր հաստիքներին

Վիվա-ՄՏՍ ընկերությունը, հավատարիմ մնալով հայրենակիցների հանդեպ հոգատարության իր սկզբունքին և մոտեցումներին, առաջարկում է Արցախի մեր հայրենակիցներին ծանոթանալ ընկերությունում առկա թափուր հաստիքներին և դիմել https://bit.ly/2oP2qIh

Ընկերության մասնագետները աշխատանքային ժամերին կպատասխանեն աշխատատեղերին առնչվող բոլոր հարցերին՝ +374 94 29 91 99 հեռախոսահամարով: Ոչ աշխատանքային ժամերին ստացված զանգերը կգրանցվեն մեզ մոտ՝ հետադարձ զանգի նպատակով։

Դիմելու համար պետք է vivajob@mts.am էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկել ինքնակենսագրություն և ձեր մասին համառոտ տեղեկություն՝ լրացնելով դիմում-հայտը https://bit.ly/3tkmAeh

Share