Բիզնես

ChatGPT-ի ստեղծողները մտածում են սեփական չիպեր ստեղծելու մասին

Ամերիկյան OpenAI ընկերությունը, որը մշակել է ChatGPT չաթբոտը, մտածում է արհեստական ​​ինտելեկտի (AI) հետ աշխատելու համար սեփական չիպերի ստեղծման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ընկերությունը քննարկում է սեփական չիպերի արտադրությունը՝ ավելի սերտ համագործակցությամբ ներկայիս մատակարար Nvidia Corp.-ի հետ, ինչպես նաև այլ մատակարարների ներգրավմամբ: Նշվում է, որ ընկերությունն ուսումնասիրում է հարցը՝ լուծելու AI հավելվածներ գործարկելու համար հարմար թանկարժեք չիպերի պակասի խնդիրը։

Հիշեցնենք՝ OpenAI-ը ներկայացրել է ChatGPT ծառայությունը 2022-ին, որն ինտերակտիվ փոխհարաբերվում է օգտատերերի հետ։ Չաթբոտը կարող է պատասխանել պարզաբանող հարցերին, ընդունել սխալները, վիճարկել սխալ ենթադրությունները և մերժել անհամապատասխան հարցումները:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share