Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՀԵԼՈՒ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐՆԵՐ

ՎիվաՍելՄՏՍը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 28-ից դեկտեմբերի 1-ը «ՄՏՍ կոնեկտ», «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ կամ E960 3G Wi-Fi երթուղիչ գնողները հնարավորություն կստանան շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ:

Խաղարկությանը մասնակցելու համար կարելի է նաև բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաև «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, իսկ մոդեմը ստանալ անվճար: «Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվողները ևս կմասնակցեն վիճակահանությանը:

Վիճակահանության շահողները կորոշվեն նշված մոդեմները ձեռք բերողների և փաթեթներին բաժանորդագրվողների թվից` պատահական ընտրությամբ:

Վիճակահանությամբ կխաղարկվեն` HTC Flyer պլանշետային համակարգիչներ, ինչպես նաև Google Nexus S, BlackBerry® BoldTM 9700, MTS Ego սմարթֆոններ և MTS Touch 551 հեռախոսներ:

Ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` «Chevrolet Camaro» սպորտային ավտոմեքենա:

Share