Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑՆ ՈՒՆԻ ՆՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն է նշանակվել Տեոդորա Տիչերիչը, ով կանցնի աշխատանքի ս.թ սեպտեմբերի 3-ից: Ինչպես նշվում է ՍԹԱՐ-ի պաշտոնական հայտարարության մեջ՝ Տեոդորա Տիչերիչն ազգությամբ սերբ է և ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ եվրոպական մանրածախ առևտրի ոլորտում:

«Նոր շուկայում աշխատելը և մանրածախ առևտրի հայեցակարգի համապատասխանեցումը տեղական սպառողների սպասումներին, միևնույն ժամանակ եվրոպական մոտեցումների և առաջատար փորձի ներդրումը` միշտ էլ մարտահրավեր է: Այս տարիների ընթացքում ես աշխատել եմ Սերբիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, և հիմնականում, սննդի ոլորտում. արտադրություն, բաշխում, մանրածախ առևտուր: Այս փորձը հնարավորություն է տալիս հասկանալ շուկայական և մշակութային տարբերությունները. սա շատ կարևոր է, որպեսզի ճիշտ ղեկավարես բիզնեսը և շահույթ բերես: Անհրաժեշտ է հասկանալ սպառողների պահանջմունքները, որպեսզի կարողանաս բավարարես այն: Անհամբեր սպասում եմ այս հնարավորությանն ուսումնասիրելու հայկական շուկան: Ինձ  համար պատիվ է ստանձնել ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը»,- հայտարարել է Տեոդորա Տիչերիչը:

«Վստահ եմ, որ տիկին Տիչերիչը ընկերություն կբերի նոր ոգի, իսկ նրա պրոֆեսիոնալիզմը և մանրածախ առևտրի ոլորտում նրա աշխատանքային փորձը կներդրվեն ընկերության զարգացմանը»,- նշել է տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Աֆանդյանը:

Share