Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ

2012թ.-ի սեպտեմբերի 3-ից Արմավիր քաղաքում իր գործունեությունն է սկսում Զարգացման Հայկական Բանկի նոր՝ «Արմավիր» մասնաճյուղը: Բազմաթիվ ծառայությունների շարքում մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցներին կառաջարկի, մասնավորապես, անվճար հաշիվների բացում, բիզնեսի զարգացման և շրջանառու միջոցների համալրման երկարաժամկետ վարկեր, արագ սպառողական վարկեր, տարադրամի փոխանակման մատչելի ծառայություններ, պլաստիկ քարտեր, փոխանցումներ ՀՀ տարածքում և դեպի արտերկիր, տարեկան մինչև 14% տարեկան տոկոսադրույքով ավանդների ընդունման ծառայություններ և այլ բանկային ծառայություններ:

Մասնաճյուղը լիովին վերանորոգված է` հագեցված ժամանակակից որակյալ տեխնիկայով: Մասնաճյուղի հասցեն` Երևանյան 20/2: Հաճախորդների սպասարկման ժամերը` երկ-ուրբ` 9:30-ից 16:30 (առանց ընդմիջման):

Զարգացման Հայկական Բանկից վստահեցնում են, որ «Արմավիր» մասնաճյուղը ևս հավատարիմ կլինի Բանկում ձևավորված լավագույն ավանդույթներին և կդառնա բնակչության վստահելի գործընկերը:

Share