Բիզնես

Rolls-Royce-ը հայտարարել է ամբողջ աշխարհում մինչև 2500 աշխատատեղի կրճատման մասին

Rolls-Royce-ը հայտարարել է, որ իր կորպորատիվ վերակազմավորման ծրագրի շրջանակներում կկրճատի մինչև 2500 աշխատատեղ ամբողջ աշխարհում : Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ տեխնիկական տնօրենը  կլքի իր պաշտոնը հաջորդ տարվա ապրիլին։ Վերակազմակերպման պլանը կոչ է անում համախմբել կադրերի և ֆինանսական բաժինները մեկ ստորաբաժանման մեջ՝ ինժեներական թիմի չափը մեծացնելու և ծախսերը նվազեցնելու համար, սակայն ներկայիս կրճատումները չեն ազդի ինժեներական աշխատանքներ կատարող անձնակազմի վրա։

Ներկայումս ընկերության աշխատակիցների մոտ կեսը գտնվում է Մեծ Բրիտանիայում, շուրջ 11 հազարը՝ Գերմանիայում, 5.5 հազարը՝ ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ Rolls-Royce-ում աշխատում է 42 հազար մարդ։ Նախորդ խոշոր վերակազմավորումը տեղի է ունեցել կորոնավիրուսի համավարակի ժամանակ, որը մեծապես ազդել է ընկերության ինքնաթիռների արտադրության արդյունաբերության վրա. կրճատվել է 9 հազար աշխատատեղ։

Share