Բաժին. Բիզնես

Caviar-ը ներկայացրել է iPhone 15 Pro սերիայի ՉԹՕ՝ երկնաքարերի բեկորներով

Դուբայում գործող Caviar International ապրանքանիշը, որը մասնագիտացած է բացառիկ էլեկտրոնիկայի և աքսեսուարների արտադրության մեջ, հայտարարել է չհայտնաբերված թռչող օբյեկտի (ՉԹՕ) բացառիկ շարքի թողարկման մասին, որը նվիրված է այլմոլորակային կյանքին: Նոր շարքը ներառում է iPhone 15 Pro/Max սմարթֆոնների 3 տարբերակներ՝ առաջնակարգ Alien մոդելով, որը զարդարված է տիեզերքից ամինաթթուներ պարունակող երկնաքարի փոքրիկ բեկորներով:

Caviar-ի PR բաժնի ներկայացուցիչ Անա Ալ Հոսանին ասել է, որ ընկերությունը որոշել է սմարթֆոնների նախագծման մեջ արտացոլել այլմոլորակայիններին, աստղերին ու տիեզերանավերին՝ խնկարկելով Երկրի վրա կյանքի ծագման առեղծվածը։

Շարքի առաջատար մոդելը, որը կոչվում է Alien, զարդարված է Murchison երկնաքարի բեկորներով, որոնք պարունակում են այլմոլորակային կյանքի հետքեր՝ ավելի քան 15 ամինաթթուներ, որոնք ընկած են մեր ԴՆԹ-ի, ինչպես նաև Երկրի վրա ողջ կյանքի հիմքում: Գիտական ​​հետազոտությունների համաձայն՝ երկնաքարի տարիքը գերազանցում է 7 մլրդ տարին, այսինքն՝ այն ավելի քան 4,5 մլրդ տարով մեծ է մեր մոլորակից ու արեգակնային համակարգից։

Շարքը ներառում է նաև տիեզերքից ոգեշնչված դիզայնով աստղային և աստղանավերի մոդելներ, որոնք զարդարված են տիեզերքի և տիեզերանավի պատկերներով, ինչպես նաև Լուսնի և Մարսի երկնաքարերի բեկորներով: Սարքերը պատրաստվել են 24 կարատանոց ոսկուց, ինքնաթիռի տիտանից և չժանգոտվող պողպատից։

Caviar-ի կողմից արտադրված iPhone 15 Pro/Max սմարթֆոնների արժեքը սկսվում է 7910 դոլարից։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share