Բիզնես

Bloomberg. Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է ավելի քան 16 միլիարդ դոլար, բայց շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը

Իլոն Մասկը, ում պատկանում են Tesla-ին և SpaceX-ը, ինչպես նաև X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter), մեկ օրում կորցրել է 16.1 միլիարդ դոլար: Այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի տվյալները։

Մասկի կարողությունը նվազել է երրորդ եռամսյակում Tesla-ի ֆինանսական վատ ցուցանիշների ֆոնին։ Եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը նվազել են 9.3%-ով՝ ցածր շահույթի և վաճառքի պատճառով։

Bloomberg-ը նշում է, որ չնայած ֆինանսական կորուստներին, Մասկի կարողությունն ընթացիկ տարում աճել է 72.6 միլիարդ դոլարով և ներկայումս գնահատվում է 210 միլիարդ դոլար։ Ձեռնարկատերը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Նա 55 միլիարդ դոլարով ավելի հարուստ է, քան ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն՝ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի սեփականատերը, որը վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։

Share