Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆԵՐԴՐԵԼ Է UNISTREAM ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Զարգացման Հայկական Բանկն, ընդլայնելով մատուցվող ծառայությունների ցանկը, տեղեկացնում է, որ այսուհետ բանկի գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում հաճախորդները կարող են արագ դրամական փոխանցումներ կատարել նաև UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների համակարգով:

Համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին փոխանցումներ իրականացնել ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով և եվրոյով աշխարհի շուրջ 300 000 սպասարկման կետերի միջև:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Զարգացման Հայկական Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նոր համակարգի ներդրմամբ բանկը նպատակ ունի ՀՀ քաղաքացիների համար ապահովել մատչելի, արագ և հուսալի միջազգային փոխանցումներ ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ Հայաստանից դեպի արտերկիր:

Զարգացման Հայկական Բանկում UNISTREAM նոր համակարգի հետ մեկտեղ գործում են  նաև Contact, БЫСТРАЯ ПОЧТА, MoneyGram և Anelik միջազգային փոխանցումների համակարգերը:

Share