Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԻԴՐՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԸ

Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել» (ապրանքանիշը  Beeline) և Nakoil  (ապրանքանիշը  Motul) ընկերությունների աջակցությամբ. Կազմակերպել է հիդրոցիկլետների առաջին  սիրողական մրցավազքը Հայաստանում:

Մրցավազքը տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 9-ին, Սևանա լճում, ջրային մոտոցիկլետների երկու դասում` մինչև 255 և ավել ձիաուժ հզորությամբ: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 20 մարզիկ, ովքեր մրցել են օլիմպիական համակարգով 1200 մետր երկարությամբ ջրային մրցուղով: “A” դասում հիդրոցիկլետների առաջին սիրողական մրցավազքի հաղթողներ դարձան Դավթյան Ռաֆին, Բաղդասարյան Շավարշը և Ավետիսյան Վաչիկը, իսկ “B” դասում` Գոնչոյան Գրիշան, Սարգսյան Գարուշը և Հովակիմյան Հակոբը, ովքեր համապատասխանաբար գրավեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:

«Հաճելի է տեսնել, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Հայաստանում էքստրեմալ մարզաձևերն ավելի ու ավելի հայտնի են դառնում: Միջոցառման հյուրերն իրենց համար Հայաստանում բացահայտեցին ջրամոտորային նոր սպորտաձև և մենք հույս ունենք, որ հիդրոցիկլետների մրցությունը կբարձրացնի հայ երիտասարդների հետաքրքությունը ջրային սպորտի և ակտիվ հանգստի հանդեպ, ինչպես նաև Սևանա լճի զբոսաշրջային գրավչությունը», –  նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այս մրցությունը ցույց տվեց, որ Հայաստանում կան հիդրոցիկլետների մրցավազքի սիրահարներ, որոնց հարուստ ներուժը կարող է բացահայտվել հետագա մրցույթներում: Մասնակիցների խոսքով նրանք պատրաստ են ապագայում նույնպես մասնակցել նման մրցույթների, որը հնարավորություն կտա հետագայում անցկացնել ոչ միայն սիրողական այլ նաև արհեստավարժ մակարդակի մրցումներ», – ասել է Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ  Արտաշես Ստեփանյանը:

Միջոցառմանն աջակցել էին նաև Vitesse и Flash ընկերությունները:

Share