Բաժին. Բիզնես

ԴԻՋԻԹԵՔ. ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՆՈՐԱՍՏԵՂԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) այս տարի ևս խրախուսում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաև դեղագործության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին` նրանց համար սահմանելով մասնակցության հատուկ պայմաններ: 

ԻՏՁՄ սահմանումով` նորաստեղծ ընկերություն է համարվում 2008թ. հոկտեմբերի 1-ից պետական գրանցում ստացած ընկերությունները, որոնց կտրամադրվի աջակցություն հետևյալ կերպ.

– Ցուցահանդեսային տարածքի համաֆինանսավորում (կոնսոլիդացված տաղավարի արժեքի մինչև 83% համաֆինանսավորմամբ),
– Մարքեթինգային և PR նյութերի գծով աջակցություն:

Թիրախային ընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի  6 ք.մ ցուցահանդեսային տարածք: Միությունը կտրամադրի նաև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն բոլոր մասնակից ընկերություններին, թե ինչպես պատրաստվել և ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները և այլն:   

Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է: Մասնակցության պայմաններն առավել  մանրամասն՝ այստեղ:

Հիշեցնենք, որ այս տարի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը նոր վայրում` «Երևան Էքսպոե կենտրոնում` Մերգելյան ինստիտուտի տարածքում: Տեխնոլոգիական ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

Share