Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ JEEP-PROFI ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ, կազմակերպում է արտաճանապարհային մեքենաների վարման Jeep-Profi անվանակարգում միջազգային բաց առաջնություն:

Quadra Drive անվանմամբ առաջնությունը կանցկացվի 2012 թ-ի սեպտեմբերի 15-ից 16-ը Տավուշի մարզում: Երկօրյա մրցումը կմեկնարկի Դիլիջան քաղաքում, իսկ ավարտը կհայտարարվի Իջևանում: Առաջնության մասնակիցներին կբաժանվի տոպոգրաֆիկ քարտեզներ մայրուղու նկարագրությամբ և երթուղու հստակ նշված կետերով: Յուրաքանչյուր հստակ նշված կետն անցնելիս մասնակիցը կստանա որոշակի միավորների քանակ: Հաղթող կճանաչվի այն թիմը, որն ավելի կարճ ժամանակահատվածում կհավաքի առավել թվով միավորներ:

Բաց առաջնությանը կարող են մասնակցել Jeep-Profi դասին համապատասխանող բոլոր լիաքարշակ արտաճանապարհային մեքենաները: Առաջին անգամ Հայաստանում նման մրցույթի մասնակցելու համար հրավիրվում են քառացիկլետ վարողներ:

Մրցակիցների գրանցումը կատարվում է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի 010 228085 հեռախոսահամարով:

«Ես շնորհավորում եմ Էքստրեմալ մարզաձևերի բոլոր սիրահարներին աշնանային շրջանի բացման կապակցությամբ: «Ադրենալին» ասոցիացիայի հետ համատեղ մենք սկսում ենք այս շրջանը նոր սպորտային կարգերով և Jeep-Profi նոր ավտոմեքենաների մրցման անվանակարգով: Այս մրցույթում վարորդի հաջողությունը կախված է ոչ միայն մեքենայի տեխնիկական վիճակից և այն վարելու արհեստավարժությունից, ինչպես նաև տեղանքի իմացությունից և տոպոգրաֆիկ քարտեզից օգտվելու հմտությունից: Աջակցելով զանազան կարգի առաջնություններ` մենք նպատակ ունենք բարձրացնելու սպորտի ժողովրդականությունը երիտասարդների շրջանում` դարձնելով հետագա մրցումները էլ ավելի պայծառ, գունեղ և հետաքրքիր», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին հրավիրել է ավտոսիրահարներին մասնակցել Տավուշի մարզում Հայաստանի Էքստրեմալ սպորտի համար նոր անվանակարգում կայանալիք առաջնությանը և ցուցադրել մեքենա վարելու և քարտեզներին տիրապետելու իրենց վարպետությունը:

Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրված են վարորդներ Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից: Մրցույթին աջակցում են նաև Vitesse և NakOil ընկերությունները:

Share