Բաժին. Բիզնես

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԸՆԴԼԱՅՆԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանիԱրարատ» ապրանքանիշի) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից Արցախի հանրապետությունում իրականացված աշխատանքներին և հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը Արցախի հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը գործարանի հետ:

Share