Բաժին. Բիզնես

«ABBYY LINGVO X5 ՀԱՅԵՐԵՆ»-Ը` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ABBYY ընկերության բացառիկ համագործակցության շնորհիվ հանրահայտ «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է նաև հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով:

Այսօր ՎիվաՍելՄՏՍում կազմակերպված համատեղ ասուլիսի ընթացքում այդ համագործակցության մանրամասները ներկայացրեցին ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը

Վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած` մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվելու է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում:

 «ABBYY Lingvo x5 հայերեն» բազմալեզու բառարանը հարմար է հատկապես նրանց, ովքեր ուսումնասիրում են եվրոպական լեզուներ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն և ֆիններեն:

«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի առաջարկվող տարբերակում ընդգրկված հայերենանգլերեն, անգլերենհայերեն ինչպես նաև հայերենֆրանսերեն և ֆրանսերենհայերեն բառարաններն արտահայտում են այդ լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:

«ՎիվաՍելՄՏՍը հերթական անգամ իր հաճախորդներին բացառիկ հիմունքներով առաջարկում է ամենանորարարական ապրանքներն ու ծառայությունները: AABBY ընկերության հետ մեր համագործակցության շնորհիվ` հայախոսները նույնպես կկարողանան այս էլեկտրոնային բառարանի միջոցով ուսումնասիրել օտար լեզուներ»,- նշել է ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը կազմում է 17000 դրամ:

Share