Բիզնես

Վրաստանում արդեն հասանելի է դարձել Starlink արբանյակային ինտերնետը

Վրաստանում գործարկվել է SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետը։ Այս մասին հայտարարել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը։

«Starlink-ն այժմ հասանելի է Վրաստանում»,- գրել է գործարարը X սոցիալական ցանցի իր էջում:

Starlink Georgia-ն գրանցվել է 2022 թվականի հունիսի վերջին։ Հուլիսի կեսերին Վրաստանի կապի հանձնաժողովը թույլտվություն է տվել ընկերությանը սկսելու իր գործունեությունը հանրապետությունում։

Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգ է: Այն մշակվել է SpaceX-ի կողմից, որը հիմնադրվել է Մասկի կողմից 2002 թվականին։ Starlink համակարգը նախագծված է ամբողջ աշխարհի օգտատերերին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ Երկրի ցածր ուղեծրում տեղակայելով մեծ քանակությամբ մինչև 500 կգ կշռող սարքեր:

Share