Բաժին. Բիզնես

BEELINE. ՍՄԱՐԹՖՈՆ ԳՆՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՃԱԽՈՐԴ ԿՍՏԱՆԱ 300 ՄԲ ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սմարթֆոն գնող յուրաքանչյուր հաճախորդին կնվիրի 300 մեգաբայթ շարժական ինտերնետ: Առաջարկը գործում է բոլոր ֆիզիկական անձանց համար, ովքեր 2012թ-ի սեպտեմբերի 14-ից 30-ը Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից ձեռք կբերեն ժամանակակից հեռախոսներ: Ակցիան գործում է նաև տարաժամկետ պայմանով սմարթֆոն գնելու դեպքում:

«Պատահական չէ մեր բաժանորդների համար հերթական նվերի ընտրությունը: «ԱրմենՏել»  ընկերությունն արձանագրում է ժամանակակից շարժական հեռախոսներից  և շարժական ինտերնետից օգտվելու կայուն աճ: Ընդառաջելով հաճախորդների ցանկությունները, մենք ոչ միայն առաջարկում ենք  ժամանակակից շարժական հեռախոսների ձեռք բերման շահավետ պայմաններ, այլ նաև հնարավորություն ենք ընձեռում փորձարկել ծառայությունները և հավելվածները: Հուսով ենք, որ մեր օգնությամբ հաճախորդները կբացահայտեն իրենց նոր սմարթֆոնների բոլոր հնարավորությունները», – նշել է  «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ի լրումն այս առաջարկի, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում մինչև սեպտեմբերի վերջ ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել «արծաթ», «ոսկի», «պլատին» համարներ կես գնով: Հաշվեկշիռը 1000, 3000 կամ 5000 դրամով լիցքավորելու դեպքում համապատասխանաբար «արծաթ», «ոսկի», «պլատին» համարի արժեքը կկազմի 2500, 30000, 70000 դրամ:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում, կամ զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարով:

Share