Բիզնես

Իլոն Մասկը հայտարարել է xAI-ից առաջին արհեստական բանականության մոդելի թողարկման մասին

Իլոն Մասկն ասել է, որ xAI-ն շաբաթ օրը կներկայացնի արհեստական ​​բանականության իր առաջին մոդելը:

«Վաղը xAI-ն իր AI առաջին մոդելը կներկայացնի: Որոշ կարևոր առումներով այն լավագույնն է, որ կա այս պահին»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում:

Հիշեցնենք՝ հուլիսին Մասկը հայտարարեց xAI ընկերության ստեղծման մասին, որը կկենտրոնանա արհեստական ​​բանականության վրա։ Ինչպես նշել է ձեռնարկատերը, xAI-ն կօգտագործի X սոցիալական ցանցի հրապարակումները՝ իր արհեստական ​​ինտելեկտի մոդելը վարժեցնելու համար, ինչպես նաև կձգտի ստեղծել «առավել հետաքրքրասեր և ճշմարտություն փնտրող» արհեստական ​​ինտելեկտ, որը «ամենաանվտանգ մոտեցումն է»։

Մասկը գրանցել է xAI ընկերությունը մարտին։ Միևնույն ժամանակ սկսեց գործել ընկերության կայքը, որտեղ նախատեսված էր, որ կաշխատեն Google-ի, Microsoft-ի և տեխնոլոգիական ոլորտի այլ կորպորացիաների նախկին աշխատակիցները։ Մասկը բազմիցս արհեստական ​​ինտելեկտն անվանել է խոստումնալից և վտանգավոր տեխնոլոգիա:

Share