Բաժին. Բիզնես

ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ՀԱՄԱԺՈՂՈՎ

Աջարիայի Ինքնավար Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը և հայակական «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը հրավիրում են հայաստանյան կազմակերպություններին մասնակցելու «Georgia – Armenia Business Forum 2012» բիզնես-համաժողովին: Այն կկայանա սեպտեմբերի 27-ից 29-ը, Բաթում քաղաքում:

Համաժողովի նպատակն է ամրապնդել հայ-վրացական համագործակցությունը, էլ ավելի զարգացնել հայ գործարարների հետաքրքրությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետության ազատ զբոսաշրջային գոտու, ինչպես նաև այլ ոլորտների նկատմամբ (շինարարական, քարմշակ, բժշկություն, սննդամթերք, ըմպելիք, էներգետիկա, IT և այլն):

Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի են ունենում տնտեսական մեծ բարեփոխումներ, որտեղ տարբեր երկրների գործարարներ ներդրումներ են կատարում: Այդ գործընթացում իր ուրույն տեղը կարող է ունենալ նաև հայ gործարարը: Այս գործընթացը ավելի արագ և պարզ զարգացնելու համար Աջարիայի Ինքնավար Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է այս միջոցառումը, որտեղ գործարարները կհանդիպեն իրենց գործընկերներին և շնորհանդեսի միջոցով հնարավորություն կունենան ծանոթացնել իրենց արտադրանքին ու ծառայություններին:

Վրաստանի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կողմից կմասնակցեն քսանից ավել կազմակերպություններ հետևյալ ոլորտներից` շինարարություն, տեքստիլ, տուրիզմ, գյուղատնտեսություն, ապահովագրություն, վառելիք, Էլեկտրոտեխնիկա, տպագրություն, էներգետիկա  և այլն:

Share