Բիզնես

Վիվա-ՄՏՍ-ն ընդունում է սոցիալական ուղղվածության նախագծերի առաջարկներ

Վիվա-ՄՏՍ-ը հրավիրում է սոցիալական ուղղվածության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության և կրթության ոլորտի, ինչպես նաև հայրենակիցների սոցիալական աջակցության տարատեսակ ծրագրեր իրականացնող ընկերությունների և կազմակերպությունների՝ 2023-ի նոյեմբերի 1-ից մինչև 2024-ի փետրվարի 1-ը (ներառյալ) ներկայացնելու նախագծերի առաջարկներ:

Ներկայացված նախագծերը նախընտրելի է՝ ներառեն նաև թվային տեխնոլոգիաների կիրառման բաղադրիչ:

Հիշեցնենք՝ Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող կոմերցիոն կազմակերպություն է: Ընկերությունը կամավոր սկզբունքով սոցիալական ներդրումների ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում:

Առաջնորդվելով ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտով), FCPA (Foreign Corrupt Practices Act) նորմերով և Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն օրենսդրության (United Kingdom Bribery Act) պահանջներով՝ ֆինանսական կամ ոչ ֆինանսական օգնության համար դիմող կազմակերպությունների և համայնքների համար Վիվա-ՄՏՍ-ը մշակել է սոցիալական ներդրման ծրագրի առաջարկ ներկայացնելու ուղեցույց:

Share