Բաժին. Բիզնես

Apple-ի եռամսյակային հաշվետվություն. Mac-ի վաճառքից եկամուտը նվազել է 34%-ով, iPad-ը՝ 10%-ով

Apple ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել 2023թ. ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի համար, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին: Եկամուտը տարեկան կտրվածքով նվազել է 1%-ով և կազմել 89,5 մլրդ դոլար (վերլուծաբաններն ակնկալում էին 89,28 մլրդ դոլար, գրում է CNBC-ն)։

iPhone-ի վաճառքից ստացվել է 43,8 մլրդ դոլար եկամուտ (տարվա համեմատ ավելի քան 2% աճ), Mac-ը՝ 7,6 մլրդ դոլար (34% պակաս), iPad-ը՝ 6,4 մլրդ դոլար (10% պակաս), AirPods, Apple Watch և այլ սարքեր և աքսեսուարներ. 9,3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 9,6 դոլարի դիմաց։

Ծառայությունները (Apple Music, Apple TV+ և այլն) կազմել են 22,3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 19,2 միլիարդ դոլարի դիմաց:

Եռամսյակային զուտ շահույթը կազմել է 22,96 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 20,72 մլրդ դոլարի դիմաց։

Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկի խոսքով՝ 2023թ. սեպտեմբերին ներկայացված iPhone 15-ի վաճառքը նույն ժամանակահատվածում ավելի լավ է, քան iPhone 14-ը։ Նա նաև կարծում է, որ «դեկտեմբերի եռամսյակը զգալիորեն ավելի լավ կլինի Mac-ի համար», մասնավորապես՝ M3 չիպերի և նոր արտադրանքների շնորհիվ: Apple-ի բաժնետոմսերն ընկել են մոտ 3%-ով աշխատանքային ժամերից հետո:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share