Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է «ԴՐԱՅՎ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ կանխավճարային «Դրայվ» սակագնային փաթեթների գործարկման մասին: Ի լրումն գործող հետվճարային փաթեթների, հաճախորդներին առաջարկվում են նաև կանխավճարային «Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» և «Դրայվ-25» սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 3999 դրամ, 5999 դրամ, 8999 դրամ և 14999 դրամ ամսական վճարով: «Դրայվ» սակագնային փաթեթներում միացման վճար չի գանձվում: Գերարագ ինտերնետի ծավալը «Դրայվ-1» սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, «Դրայվ-5»-ում` 5ԳԲ, «Դրայվ-10»-ում` 10ԳԲ և «Դրայվ-25»-ում` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 kbps:

«3G տեխնոլոգիայի վրա հիմնված մեր լուծումները հրաշալի առաջարկ են այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են ոչ միայն տեղաշարժվելու այլ նաև ընտրության ազատությունը:  «Դրայվ» շարքի սակագների բազմազանության շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր պահանջներին առավելագույնս համապատասխանող գնի և արագության համադրությունը: Կանխավճարային առաջարկների ներդրմամբ մեր հաճախորդները ստանում են նաև վճարման հարմար ձևն ընտրելու հնարավորություն», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն  Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ:

Մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Share