Բաժին. Բիզնես

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ». ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ 2013Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

«ՀայՌուսգազարդ» ընկերության 2013 թվականի ֆինանսատնտեսական ծրագրի նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել ընկերության Վարչության նախագահԳլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:  Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ»-ից՝ խորհրդակցության ժամանակ դիտարկվել են ֆինանսատնտեսական գործունեության հիմնական ուղղությունները: Վ.Հարությունյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և ներկայացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸի 2013 թվականի հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշների (եկամուտներ ու ծախսեր, իրացման ծավալներ և այլն) վերաբերյալ կանխատեսումները:

Share