Բաժին. Բիզնես

Նեթվորքինգ սուրճի շուրջ․ The Factory-ն անցկացրեց «Coffee with Angel» միջոցառումը

Նոյեմբերի 13-ին The Factory ինովացիոն կենտրոնը Unicorn համայնքային սրճարանում անցկացրեց «Coffee with Angel» միջոցառումը, որի հատուկ հյուրը Ռեմ Դարբինյանը (ViralMango-ի և SmartClick-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող): Միջոցառման նպատակն էր կամրջել սկսնակ ձեռներեցներին և ստարտափ հիմնադիրներին փորձառու ներդրող և սերիական ձեռնարկատեր Ռեմ Դարբինյանի հետ՝ ապահովելով անկաշկանդ միջավայր շփման և փորձի փոխանակման համար։

Միջոցառուման առաջին հատվածում Ռ․Դարբինյանը հանդես եկավ «Սխալներ, որոնք սպանում են ստարտափները» խորագիրը գրող ելույթով։ Հաջորդիվ մասնակիցները հնարավորություն ունեցան հղել իրենց հուզող հարցերը Ռ․Դարբինյանին և իրենց ստարտափների և բիզնես գաղափարների վերաբերյալ խորհուրդներ հարցնել։

Միջոցառումն անցկացվել է «Ձեռներեցության գլոբալ շաբաթ Հայաստան 2023» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է ոգեշնչել ձեռներեցությունն ամբողջ Հայաստանով մեկ: ՀԱՀ Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, որպես Գլոբալ ձեռներեցության ցանցի (GEN) պաշտոնական ներկայացուցիչ և Ձեռներեցության գլոբալ շաբաթի հյուրընկալող, ներգրավել է տեխնոլոգիական բիզնես էկոհամակարգի շուրջ 20 կազմակերպությունների, որոնք մեկ շաբաթվա ընթացքում կանցնացնեն տարբեր ձևաչափերի միջոցառումներ։

Share