Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ԲՈՒՀԵՐԻՆ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցող 29 բուհից 16-ն ապահովվել են տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ բուհերում հարմարավետ ուսումնական միջավայր ստեղծելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ  ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառումը հավասարապես կարևոր է մարզերում:

Հիշեցնենք, որ 3 տարի առաջ կազմակերպված դասախոսության ժամանակ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները հասցրել են ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կուտակած փորձին և բացահայտել հաջողության հասնելու ընկերության գաղտնիքը: Այսօր արդեն եկել է նորարարական տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելու, լիարժեք մասնագիտանալու և ապագայում գիտելիքները երկրի տնտեսության զարգացմանը ծառայեցնելու ժամանակը:

Հայաստանի հեռահողորդակցության առաջատար օպերատորը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը համալրել է 12 նոր` առավել հզոր համակարգիչներով ապահովված, ինտերնետ հասանելիությամբ լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող 3G երթուղիչով: Կրթական այդ լաբորատորիայում տեղադրված է լազերային տպիչ, դասախոս-ուսանող արդյունավետ հաղորդակցությանը նպաստող ինտերակտիվ գրատախտակ իր լուսարձակով և փոխանջատիչ: Համալսարանի ՏՏ լաբորատորիայում կգործի նաև Wi-Fi անկյուն:

«Համացանցի տեղեկատվական հզոր բազան կարելի է հրաշալի ծառայեցնել կրթության նպատակներին: Դա թույլ կտա տնտեսել ժամանակը, բարձրացնել տեղեկացվածության մակարդակը և ձեռք բերել արագ որոշումներ կայացնելու հմտություն: Նման պայմանների առկայությունը կարևոր է` ուսանողներին մասնագիտացման հարցում ուղղորդելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է կրթության ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի դարձնել նաև մարզերի ուսանողությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար:

Share