Բաժին. Բիզնես

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ, ԶԵՂՉԱՅԻՆ ԵՎ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՔԱՐՏ` «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-ԻՑ

Առաջին անգամ Հայաստանում «Անելիք Բանկ»-ը, BOOM ամսագրի հետ համատեղ, ներկայացնում է իր նոր ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտը, որը բացի վճարահաշվարկային քարտ լինելուց հանդիսանում է նաև զեղչային ու ակումբային քարտ: Այն հնարավորություն է ընձեռելու քարտատերերին  անվճար մտնել Երևանյան շուրջ 10 դիսկո, կարաոկե և ժամանցի ակումբներ` հատուկ պայմաններով (96 club KARAOKE, Accapella, Arlekino, Astral, CRAZY, Gaudi, INROCK MUSIC CLUB, Opera club, Wave), ընդ որում, 6 կարաոկե ակումբներում քարտապանները կստանան 2 անվճար երգի հնարավորություն, իսկ մեկ ակումբում քարտապանը կստանա անվճար հյուրասիրություն, ինչպես նաև մնացած ծառայություններից օգտվելիս` մինչև 10% զեղչ:

ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանները կստանան նաև մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում և կկարողանան տվյալ քարտով գնումներ կատարել ինտերնետով և ամենուր:

Քարտի նախնական վաճառքը սկսել է սույն թվականի սեպտեմբերի 3-ից:

Հատկանշական է, որ նախնական վաճառքի ժամանակ առկա հաճախորդների ցանկությունները հաշվի առնելով` Բանկը սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը տվյալ քարտը կտրամադրի հաճախորդներին առանց չնվազող մնացորդի` միայն 5,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով, այսինքն` հաճախորդը կվճարի ընդամենը 5,000 դրամ` որպես տարեկան սպասարկման վճար, և ձեռք կբերի տվյալ քարտն իր բոլոր հնարավորություններով:

Նշենք նաև, որ Jasuta travel տուրիստական գործակալության կողմից տրամադրվել է ուղեգիր 4 անձի համար դեպի Սև ծով, որը կխաղարկվի ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտապանների միջև 2013 թվականի հունիսի 21-ին: 

Share