Բաժին. Բիզնես

Ահա թե ինչպիսի տեսք կունենա iPhone SE 4 մոդելը

Apple-ը կրկին ուշադրության կենտրոնում է: Այս անգամ երկար սպասված iPhone SE 4 մոդելի պատճառով, որի արտաքինը ընկերության կողմից խստիվ պահպանվում։ Ինչպես և այլ մոդելների դեպքում, iPhone SE 4-ի ներկայացումից առաջ համացանցում փորձում են գուշակել, թե ինչ արտաքին կունենա սպասված սմարթֆոնը։

Վերջին տեղեկությունները ցույց են տալիս, որ iPhone SE 4-ը նմանվելու է iPhone 14-ին: Այս նկարները, որոնք մշակվել են AppleTrack-ի և @concept_central-ի կողմից, ցույց են տալիս նմանություններ iPhone 14-ի դիզայնի հետ, ներառյալ Face ID-ի մեծ կտրվածքը և USB Type-C պորտը:

Ըստ լուրերի՝ նոր արտադրանքը կստանա 6.1” OLED էկրան, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք այն կաջակցի 120 Հց ProMotion տեխնոլոգիային։ Ի տարբերություն iPhone-ի վերջին մոդելների, որտեղ Apple-ը հրաժարվեց մեծ կտրվածքից, ակնկալվում է, որ SE մոդելները կպահպանեն այս դիզայնը, քանի որ ներկայացնում են ապրանքանիշի ավելի մատչելի տարբերակ: Հետևի մասում, ենթադրաբար, կլինի մեկ տեսախցիկ՝ 48 ՄՊ հիմնական սենսորով։ Դիզայնի ամենաուշագրավ տարրը USB-C պորտն է, որը համապատասխանում է iPhone 15-ի նոր շարքին: Ակնկալվում է, որ iPhone SE 4-ը շուկա դուրս կգա 2024-ի վերջին կամ 2025-ի սկզբին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share